Հեռուստահաղորդավար Գրիշա Սանդալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այս խելագարը իրեն այնքան է զգացել, որ այս մեսիջը ոչ թե ուղղում է Հայաստանին այլ ուղիղ այս մեսիջը հասցեագրում է այն պետություններին, որոնք այսքան տարի Հայաստանի անկախությունից հետո կնքել են բազում միջպետական պայմանագրեր։
Ռուսաստան, Պարսկաստան, Ֆրանսիա, Գերմանիա
ԱՄՆ և այլն ։
Փաստորեն այս բոլոր պետությունները միշտ գործ են ունեցել, ըստ Ալիևիկի, ֆաշիստական պետության հետ։ Հայկական դիվանագիտական կորպուսը մեծ անելիք ունի։ Սակայն նորից փափկացած պատասխան են տալիս (կամ չեն տալիս) հիմարին»։