Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  չորեքշաբթի, 22 հունվարի, 2025 թ.

Իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ՌԴ պատվիրակություն գործուղելու վերաբերյալ

19:48, չորեքշաբթի, 08 հունվարի, 2025 թ.
Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ՌԴ պատվիրակություն գործուղելու վերաբերյալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել՝ ՌԴ պատվիրակություն ուղարկելու վերաբերյալ․ «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով, հիմք ընդունելով կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն և վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշումները՝

1. Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանին և սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Դանիելյանին 2025 թվականի հունվարի 9-11-ը ներառյալ գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)` Ռուսաստանի Դաշնության անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության ղեկավար Սերգեյ Դանկվերտի հետ պաշտոնական հանդիպմանը մասնակցելու նպատակով:

2. Պատվիրակության՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝ 2 1) Պետրոս Մարտիրոսյանինը՝ վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին. 2) Արմեն Դանիելյանինը՝ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի 2025 թվականի պետական բյուջեով նախատեսված պահպանման ծախսերի արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Գործուղվողներին՝ գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն»:

Աղբյուրը` Նիկոլ Փաշինյան
3878 | 0
Facebook