Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՀՀ արտգործնախարարը «մոռացավ» նշել, որ Արցախը հանձնեցին իրենք, երբ ՀՀ վարչապետը չեղարկեց ընթացող բանակցային գործընթացը, աղաղակեց․ «Արցախը Հայաստան է, և վերջ», երբ մերժեց մեր ինքնորոշման իրավունքը, երբ միակամ որոշեց, որ ավելի լավ է հազարավոր զոհերի արդյունքում հանձնի Արցախը, երբ Պրահայում հայտարարեց, որ Արցախն «Ադրբեջան է», երբ, երբ, երբ … Ցավով պիտի նշեմ, որ այլևս օրինաչափություն է դարձել իրենց հորինածը, սուտը, կեղծիքը վստահաբար պնդելը՝ այնպես, ինչպես «Սոֆիայում Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը Արցախի կողմից մերժելը», այնինչ որևէ հանդիպման առաջարկ Արցախը չի մերժել։ Դրանք չեն կայացել, որովհետև Ադրբեջանի հետ նման պայմանավորվածություն իրենք պարզապես ձեռք չեն բերել։ Անամոթ վստահությամբ և իբրև թե որպես «հաջողություն»՝ արտգործնախարարը նշում է, որ իրենց «ջանքերի շնորհիվ» մենք կարող էինք մնալ Արցախում՝ որպես Ադրբեջանի քաղաքացիներ և «իրավունք ունենալ» խոսել հայերեն։
Իսկ իրականում այս խեղճուկրակների հետ նույնիսկ երկխոսություն չկա, իսկ պատերազմի շահառուն կրկին ժողովուրդն է լինելու։
Իսկ իրենք ի՞նչ․ ամենաշատը, որ անելու են, բոցաշունչ, հոտնկայս իրենց իսկ կենացներն են խմելու՝ այնպես, ինչպես Արցախում էին անում. Արարատ Միրզոյանը լավ կհիշի…»։