Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  չորեքշաբթի, 22 հունվարի, 2025 թ.

Իրադարձություններ

«Ո՞ւր, ի՞նչ պայմաններով. ոչ մի լավ բան չեմ կարող ասել»․ Արարատ Միրզոյանը՝ արցախցիների վերադարձի մասին

15:48, չորեքշաբթի, 08 հունվարի, 2025 թ.
«Ո՞ւր, ի՞նչ պայմաններով. ոչ մի լավ բան չեմ կարող ասել»․ Արարատ Միրզոյանը՝ արցախցիների վերադարձի մասին

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասուլիսի ժամանակ անդրադարձավ արցախահայերի վերադարձի վերաբերյալ հարցին՝ ասելով հետևյալը․ «Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձը շուտասելուկի պես մի բան է դարձել, որը երբեմն քաղաքական գործիչները կրկնում են։ Ո՞ւր, ի՞նչ պայմաններով՝ կարո՞ղ եք ասել։ Ուղղակի որպես Ադրբեջանի քաղաքացինե՞ր՝ կար այդ հնարավորությունը, Ադրբեջանի քաղաքացինե՞ր, որոնք դպրոցում հայերեն սովորելու իրավունք ունեն, կար այդ հնարավորությունը։ Ուրի՞շ։ Հիմա, երբ ԼՂ-ում հայեր չեն ապրում, եկել, ասում եք՝ Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձ։ Ցավոք, ոչ մի լավ բան չեմ կարող ասել այդ մասին»,- ասաց Միրզոյանը՝ նշելով,

որ ՀՀ կառավարության քաղաքականությունն այսօր այնպիսին է, որ ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցները կարողանան հոգալ իրենց առաջին անհրաժեշտության կարիքները։

1891 | 0
Facebook