Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  երկուշաբթի, 13 հունվարի, 2025 թ.

Իրադարձություններ

«Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության համաձայնագիր կստորագրվի՞»․ հարց՝ Արարատ Միրզոյանին

15:00, չորեքշաբթի, 08 հունվարի, 2025 թ.
«Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության համաձայնագիր կստորագրվի՞»․ հարց՝ Արարատ Միրզոյանին

Լուրեր կան, որ առաջիկա օրերին Հայաստանն ու ԱՄՆ-ն կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր, դա համապատասխանո՞ւմ է իրականությանը։ Հարցն ասուլիսի ժամանակ ուղղվեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին․ «Մենք ունենք ռազմավարական երկխոսություն, որը պայմանավորվել ենք բարձրացնել ռազմավարական գործընկերության մակարդակի։ Քննարկվող փաստաթուղթ կամ փաստաթղթեր այս մասին, իհարկե կան, և նաև ՀՀ և ԱՄՆ պաշտոնյաների հանդիպում է նախատեսվում։ Իսկ թե ինչ կլինի արդյունքում, հետևեք լրահոսին, մի քանի օրից կտեսնեք»,- պատասխանեց նախարարը։

2172 | 0
Facebook