Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Միջազգային

«ԵՄ-ն որևէ երկրի թույլ չի տա հարձակվել իր սահմանների վրա»․ Բարրո

18:48, չորեքշաբթի, 08 հունվարի, 2025 թ.
«ԵՄ-ն որևէ երկրի թույլ չի տա հարձակվել իր սահմանների վրա»․ Բարրո

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարրոն, մեկնաբանելով ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գրենլանդիայի մասին հայտարարությունները, չորեքշաբթի ասել է, որ Եվրոմիությունը որևէ պետության թույլ չի տա հարձակվել իր սահմանների վրա։
     «Ակնհայտ է, որ Եվրոմիությունը թույլ չի տա աշխարհի որևէ երկրի, անկախ նրանից, թե որ երկրի մասին է խոսքը, հարձակվել իր ինքնիշխան սահմանների վրա»,- ասել է Բարրոն՝ France Inter ռադիոյի եթերում:

Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը Գրենլանդիան գնելու հարցը ռազմավարական խնդիր էր համարել։

2953 | 2
Facebook