Բաքու է ժամանել Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը։ Այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։
«Գերագույն առաջնորդի ներկայացուցիչը և Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը կքննարկեն համագործակցության հարցերը քաղաքականության և անվտանգության ոլորտներում»,- ասվում է հրապարակման մեջ։
Հաղորդվում է, որ Բաքվից հետո Ահմադիանն այցելելու է Հայաստան։