Բազմաթիվ քաղաքացիներ Կառավարության շենքի մոտից երթով շարժվեցին դեպի Գլխավոր դատախազության շենք: Լրագրողի հարցին՝ ի՞նչ պահանջով եք հավաքվել, հրաժարվեցին պատասխանել՝ ասելով «անձնական խնդրով»:
«Ազգային ճակատ»-ի տեղեկություններով, ցույցը Մրգավետ գյուղի բնակիչ Նարեկ Սարգսյանի ազատ արձակման պահանջով է: Վերջինս մեղադրվում է սպանություն իրականացնելու համար, սակայն նրա պաշտպանները և համագյուղացիները կարծում են, որ Սարգսյանն անմեղ է։ Շուրջ երեք տարի նա գտնվում է կալանքի տակ։
Հավաքվածները դատախազությունից պահանջում են արդար դատաքննություն: