Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  հինգշաբթի, 16 հունվարի, 2025 թ.

Համացանց

«Նիկոլն ուզում է ասել՝ թո՛ղ ադրբեջանցիները Նախիջևան ՀՀ տարածքով գնան, մենք էլ Նախիջևանի տարածքով Մեղրի կգնանք»․ Կարեն Վրթանեսյան

15:12, չորեքշաբթի, 08 հունվարի, 2025 թ.
«Նիկոլն ուզում է ասել՝ թո՛ղ ադրբեջանցիները Նախիջևան ՀՀ տարածքով գնան, մենք էլ Նախիջևանի տարածքով Մեղրի կգնանք»․ Կարեն Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլն ասում է, թե թո՛ղ ադրբեջանցիները Նախիջևան ՀՀ տարածքով գնան, իսկ մենք էլ Նախիջևանի տարածքով Մեղրի կգնանք։
     Իհարկե, այս բառերով չի ասում, բայց իմաստը դա է։
     Մեջբերում. ««Խաղաղության խաչմերուկը» ենթադրում է տարածաշրջանի բոլոր տրանսպորտային կոմունիկացիաների բացում, ներառյալ Ադրբեջան-Ադրբեջան՝ Հայաստանի տարածքով և Հայաստան-Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով։ Արդեն առիթ ունեցել եմ հայտարարելու, որ մենք Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին բացելու շատ կոնկրետ առաջարկ ենք արել Ադրբեջանին»։

3984 | 0
Facebook