Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  երկուշաբթի, 13 հունվարի, 2025 թ.

Միջազգային

Ֆիդանը չի բացառել Սիրիայում քրդերի դեմ ռազմական գործողությունը. #CNNTürk

11:30, չորեքշաբթի, 08 հունվարի, 2025 թ.
Ֆիդանը չի բացառել Սիրիայում քրդերի դեմ ռազմական գործողությունը. #CNNTürk

Թուրքիան ստիպված կլինի Սիրիայում ռազմական գործողություն իրականացնել երկրում գործող քրդական զինված ուժերի դեմ, եթե պայմանները չկատարվեն, CNN Türk-ի եթերում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

«Եթե չարվի այն, ինչ ակնկալվում է «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» կազմակերպությունից, կարվի այն, ինչ անհրաժեշտ է։ Անհրաժեշտը ռազմական գործողությունն է»,- ասել է նա։

Պահանջների թվում Ֆիդանը նշել է «օտարերկրյա ահաբեկիչների դուրսբերումը Սիրիայի տարածքից», իսկ շարժման մնացած անդամները պետք է «վայր դնեն զենքերը և աշխատեն նոր վարչակազմի հետ»։

1536 | 0
Facebook