Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  երեքշաբթի, 14 հունվարի, 2025 թ.

Համացանց

«Իսկ նիկոլենք ուզո՞ւմ են, որ անվտանգային մարտահրավերները չեզոքացվեն»․ Արթուր Խաչատրյան

09:54, չորեքշաբթի, 08 հունվարի, 2025 թ.
«Իսկ նիկոլենք ուզո՞ւմ են, որ անվտանգային մարտահրավերները չեզոքացվեն»․ Արթուր Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլի կիրթ և կառուցողական գործընկեր Իլհամը հայտարարեց, որ Հայաստանը ֆաշիստական պետություն է և, որ իրենք կկործանեն ֆաշիզմը, եթե Հայաստանի իշխանություններն իրենք դա չանեն: Ավելի պարզ՝ ադրբեջանցիք Հայաստանին սպառնում են պատերազմով, եթե Հայաստանը չկատարի Ադրբեջանի վերջնագիր-պահանջները: Ալիևը պահանջում է «Զանգեզուրի միջանցք» և Հայաստանի ապառազմականացում: նիկոլը կռճոններից ձվածեղ է եփում ու հեծանիվ քշում: Ծափ տվեք, արա...
     Հ.Գ. իհարկե նիկոլենք կմեղադրեն, թե Ալիևի դուրս տվածին եք անդրադառնում, փոխարեն պերֆեկտթիվիական հեքիաթները տարածեք: Իհարկե իրենք կուզեն, որ մարդիկ խաղաղության քաղցր ստի մեջ ապրեն, բայց դրանից երկրի անվտանգային մարտահրավերները չեն չեզոքացվի: Իսկ նիկոլենք ուզո՞ւմ են, որ դրանք չեզոքացվեն»։

1122 | 1
Facebook