Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Միջազգային

Թրյուդոն բացառել է Կանադայի միավորումն ԱՄՆ-ի հետ

10:13, չորեքշաբթի, 08 հունվարի, 2025 թ.
Թրյուդոն բացառել է Կանադայի միավորումն ԱՄՆ-ի հետ

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն բացառել է երկրի՝ ԱՄՆ-ին միանալու հնարավորությունը։ Այս մասին նա հայտնել է X սոցիալական ցանցում։

«Չի կարող նման բան լինել, որ Կանադան դառնա Միացյալ Նահանգների մի մասը»,- գրել է Թրյուդոն:

«Երկու երկրների աշխատողներն ու հասարակությունը շահում են առևտրի և անվտանգության ոլորտում գործընկերությունից»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Թրամփը բազմիցս առաջարկել է, որ Կանադան դառնա ԱՄՆ 51-րդ նահանգը։ Նա բացառել է ռազմական ուժի կիրառումը, սակայն սպառնացել է կիրառել «տնտեսական հզորությունը»։

2607 | 0
Facebook