Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  չորեքշաբթի, 22 հունվարի, 2025 թ.

Համացանց

«Մի հարց ունեմ «Ղարաբաղը տանք, հանգիստ ապրենք» ասող ապուշացածներին». Արման Աբովյան

01:42, չորեքշաբթի, 08 հունվարի, 2025 թ.
«Մի հարց ունեմ «Ղարաբաղը տանք, հանգիստ ապրենք» ասող ապուշացածներին». Արման Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ալիևի այսօրվա լկտի սպառնալիքները և վիրավորանքները ուղիղ հետևանք են այն հիմար, հակահայկական, թուրքամետ քաղաքականությանը, որը հայաստանյան «հպարտ քաղաքացիները» ճանաչում են` որպես «խաղաղության դարաշրջան»:
     Ես անձամբ հազար անգամ զգուշացրել եմ, որ հայկական կողմի բոլոր իբր խաղաղասիրական քայլերը և ռազմավարական դիրքերի զիջումներն անխուսափելի բերելու են մի հանգրվանի, երբ թուրք-ադրբեջանական վիժվածքները ուղիղ պահանջելու են Հայաստանին ինքնակամ ոչնչանալ, հակառակ դեպքում սպառնալու են պատերազմով։
     Ալիևը այսօր ուղիղ և անկաշկանդ հայտարարեց, որ իր նպատակն է ուղղակի Հայաստանի ոչնչացումը։
     Եվ այս պարագայում ունեմ մի հարց բոլոր նրանց, ովքեր հակահայկական քարոզչությունից ապուշացած ամեն «պաձյեզդի» տակ խոսում էին, որ «Ղարաբաղը տանք, հանգիստ ապրենք»։
     Հը՞ն...հանգիստ ապրո՞ւմ եք»:

Աղբյուրը` Արման Աբովյան
7476 | 1
Facebook