«Եթե ձեզ թվում է` Իլհամ Ալիևն այդ խոսքերն ասում է ուղղակի ասելու համար, չարաչար սխալվում եք: Նա փաստացի պատերազմի հայտարարություն է անում, իսկ մեր երկրի իշխանությունն ու խորհրդարանական ընդդիմությունը զբաղված են ձվածեղով, տոլմայով, կամ «Ծղոտներում» ժամանակ են անցկացնում:
...Ժողովուրդ, դուք չե՞ք հասկանում, որ Հայաստանը քայլ առ քայլ մոտենում է պատերազմի շեմին: Բանակ չունեք, ուսուցչուհուն բերել դրել եք բանակի ղեկավար, քանդել եք: Ուղղակի ապշում եմ հասարակության նման խորը անտարբեր վերաբերմունքի վրա»,- իր հրատապ ուղիղ եթերի ընթացքում հայտարարեց ԴՕԿ կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանը: