«Եթե Ֆրանսիայի քաղաքական դաշտում կա կոնսենսուս, ապա դա կոնսենսուս է միայն ադրբեջանաֆոբիայի հարցում։ Ցավոք սրտի, ոչ միայն ներկայիս իշխանությունը, այլև իշխանության հավակնորդներն առանձնապես չեն տարբերվում միմյանցից»,- ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Նախագահը հիշեցրել է ֆրանսիացի ներկայացուցիչների անօրինական այցերը Ղարաբաղ ռուս խաղաղապահների` այնտեղ գտնվելու ժամանակաշրջանում. «Չէ՞ որ նրանք Ֆրանսիայի ներկայիս նախագահի ընդդիմադիրներն էին և Փարիզի քաղաքապետը, ի դեպ, նա առաջադրվել էր ընտրություններում, և Փարիզը ներառող տարածաշրջանի նահանգապետը, նա նաև Մակրոնի մրցակիցն էր ընտրություններում, և պարոն Բարնյեն, ով վերջերս կարճ ժամանակով ստանձնեց վարչապետի պաշտոնը, նա նույնպես աչքի ընկավ այնտեղ»:
Իլհամ Ալիևը նաև ընդգծել է, որ «իսլամաֆոբիան և այլատյացությունը Ֆրանսիայի քաղաքական դասի տարբերակիչ հատկանիշն են»։