Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  երկուշաբթի, 13 հունվարի, 2025 թ.

Համացանց

«Լինելու է հարձակում` Սյունիքի գրավման փուլով, հետո Հայաստանի Հանրապետության վերացում»․ Հայկ Մարտիրոսյան

23:42, երեքշաբթի, 07 հունվարի, 2025 թ.
«Լինելու է հարձակում` Սյունիքի գրավման փուլով, հետո Հայաստանի Հանրապետության վերացում»․ Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը «Ժամեր առաջ Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել ադրբեջանական լրատվամիջոցներին: Երկու հայտարարություն առանձնապես ուշագրավ է դեռևս Հայաստան կոչվող գարշահոտող փլատակապետության ժամանակավոր բնակիչների տեսանկյունից (թեև դրանք դրա վրա էլ թքած ունեն):
     Ալիևը հայտարարել է, որ Հայաստանը ֆաշիստական պետություն է:
     «Մենք չենք կարող հանդուրժել դա: Հայաստանը սպառնալիք է մեզ համար: Մենք կործանելու ենք, մենք վերացնելու ենք Հայաստանը»,- ասել է Ալիևը:
     Երկրորդիվ` Ալիևը հայտարարել է, որ ինչ էլ լինի` Զանգեզուրի միջանցքը լինելու է:
     «Մենք չենք հանդուրժելու դրա չբացվելը: Այն մեզ անհրաժեշտ է: Մենք բացելու ենք այդ միջանցքը»:
     Այսինքն` նախ վերցնելու են Սյունիքը:
     Ալիևը նաև հայհոյել է Բայդենի վարչակազմին` հայտարարելով, թե «Սորոսի ժամանակաշրջանն ավարտվում է Ամերիկայում»:
     Այդպիսով՝ նա կիրառել է կրեմլյան` իր դաշնակցի` Պուտինի բառապաշարն ու խոսույթը և դրանով ցույց տվել, որ վստահ է, որ Թրամփի վարչակազմն իր ծրագրերի իրականացման առումով ամենահարմար վարչակազմն է:
     Ըստ էության՝ Ալիևը խոստովանել է բառացիորեն այն, ինչը ես արդեն երկու տարի է, գրեթե ամենօրյա ռեժիմով, կրկնում եմ, որ չի լինելու խաղաղություն, լինելու է հարձակում` Սյունիքի գրավման նախնական փուլով: Որից հետո լինելու է Հայաստանի Հանրապետության վերացում:
     Հետաքրքիր է, որ Ալիևը այլևս անգամ չի էլ մտահոգվում այն հանգամանքով, որ, ըստ էության, իր սատրապի` Նիկոլ Փաշինյանի` հայերին ձրի վաճառվող քարոզչությունը, թե խաղաղություն է լինելու` հօդս է ցնդում սրանով:
     Իսկ դա նշանակում է, որ արդեն այլևս անգամ Նիկոլ Փաշինյանը պետք չէ իրեն, որովհետև ողջ Հայաստանի ռազմական գրավման պլանը պատրաստ է, և մոտ է այն իրականացնելու օրը:
     Հետևաբար, ի սկզբանե սուտ դուրս կգա Փաշինյանը, թե արժանահավատության շղարշով կվաճառի կեղծիքը սեփական ցեղախմբին, այլևս կարևոր էլ չէ:
     Ոչինչ այլևս կարևոր չէ:
     Ինչպես ասել էի` վերջը մոտ է:
     Թող կործանվի, գրողի ծոցը, քանի որ դա հենց իր` կործանվողի երազանք է, որի համար կործանվողն՝ ինքը որևէ ջանք չի խնայել: Լինի 100 տարի առաջ, թե վերջին 34 տարիների ու հատկապես վերջին 4 տարիների ընթացքում:
     Արժանի է կործանման և այլևս անխուսափելիորեն կործանվելու է: Իսկ լավատես քաղաքական ֆանատիկոս-աղանդավորներն ու մնացած խաժամուժը թող շարունակի կարծել, թե ինքը պայքարում է, երկիր է փրկում, կամ էլ թե որևէ մեկը որևէ մեկին որևէ բան կարող է «թույլ չտալ»:
     Չկա պայքար, չի լինելու պայքար: Չկա երկիր, չի լինելու երկիր:
     Կար հայրենիք, չկա և այլևս չի լինելու հայրենիք»:

17926 | 3
Facebook