Հունվարին կարող է տեղի ունենալ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանագծման և սահմանազատման շուրջ բանակցությունների հերթական փուլը։ Այդ մասին ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Այս ամիս, համենայն դեպս` մեր նախաձեռնությամբ, պետք է կայանա Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը, որպեսզի շարունակվի այս խնդրի լուծումը»,- նշել է նա։