«Ես՝ ինքս չեմ հրաժարվի մանդատից, մնում է երկու տարբերակ»,- այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՔՊ-ից հեռացված, արդեն անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
«Տարբերակներից մեկն արտահերթ ընտրություններն են, որ հրավիրվեն և, ինչպես բոլորը, այնպես էլ ես, կզրկվեմ մանդատից: Մյուս տարբերակն այն է, որ դատախազը մտնի ԱԺ՝ ինձ անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ, և ես կզրկվեմ մանդատից։
Արտահերթ ընտրություններն անխուսափելի են և տեղի կունենան ոչ ուշ, քան հունիս ամիսը»,- ընդգծեց Աղազարյանը։