Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Համացանց

«Նոր ուղետոմսային համակարգն ստեղծել է անտրամաբանական ու խտրական մոտեցումներ». Գևորգ Թոսունյան

22:30, երեքշաբթի, 07 հունվարի, 2025 թ.
«Նոր ուղետոմսային համակարգն ստեղծել է անտրամաբանական ու խտրական մոտեցումներ». Գևորգ Թոսունյան

Լրագրող Գևորգ Թոսունյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երևանի ուղետոմսերի անհասկանալի ու անտրամաբանական կարգավորումները. ինչ է սպասվում բնակիչներին՝ թանկացումների ֆոնին
     Երևանի ավագանու կողմից հաստատված նոր ուղետոմսային համակարգը ոչ միայն թանկացրել է ուղևորափոխադրումները, այլև ստեղծել մի շարք անտրամաբանական ու խտրական մոտեցումներ։ Ահա հիմնական խնդիրները․
     *Զեղչեր՝ միայն Երևանի հաշվառված անձանց
     Զեղչերը տրվում են միայն Երևանում հաշվառված անձանց՝ անտեսվում են Երևանում սովորող/աշխատող, բայց այլ քաղաքներում հաշվառված անձինք, օրինակ՝ Իջևանում, Վանաձորում կամ Գյումրիում,
     *Թոշակառուների արտոնություններ՝ միայն 63 տարեկանից բարձր անձանց
     Կենսաթոշակառուների համար նախատեսված զեղչերը չեն տարածվում ավելի երիտասարդ թոշակառուների վրա, ինչպիսիք են զինվորական կամ վաղ կենսաթոշակի անցած քաղաքացիները,
     *Ուսանողների խտրականություն՝ միայն Երևանի ուսանողներին
     Արտոնությունները տրամադրվում են միայն Երևանի պետական բուհերի ուսանողներին։ Մասնավոր և միջազգային ուսումնական հաստատությունների ուսանողները դուրս են թողնված։ Եթե դուք, օրինակ, Վանաձորի համալսարանի ուսանող եք, ուրեմն դուք Երևանում ուսանող չեք,
     *Սոցիալական խմբերի անհավասար մոտեցում
     Հատուկ արտոնություններ չեն տրամադրվում որոշ խոցելի խմբերի, օրինակ՝ միայնակ ծնողներին կամ բազմազավակ ընտանիքներին,
     *Տեխնոլոգիական խտրականություն
     Էլեկտրոնային տոմսեր ձեռք բերելու դեպքում ուղևորությունն ավելի էժան է։ Սա խնդիր է այն մարդկանց համար, ովքեր չունեն համապատասխան սարքեր կամ թվային հմտություններ՝ օգտվելու էլեկտրոնային համակարգերից,
     *Մեկ տոմս՝ մե՞կ տրանսպորտային միջոցի համար
     Յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայման է նախատեսվել «1 օր», «7 օր» և «90 րոպե» տոմսերի պարագայում, սա պետք է առնվազն պարզաբանվի։ Ստացվում է, որ եթե անձը նույն օրը տոմս է գնել ու գնացել գործի, այդ տրանսպորտային միջոցով տուն գալ չի կարող։ Միգուցե ես եմ մի բան սխալ հասկացել, սա պետք է պարզաբանվի, կարծում եմ։
     *«Անսահմանափակ» տոմսի՝ «կես ժամը մեկ օգտագործման» սահմանափակում
     «30 օր», «90 օր», «365 օր» տոմսերի դեպքում ամրագրվում է անսահմանափակ քանակով ուղևորություններ (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում առավելագույնը կես ժամը մեկ օգտագործման պայմանով)։
     Այս խնդիրներն, ի դեպ, անտրամաբանական է համարում նույնիսկ Արհեստական բանականությունը, սակայն ոչ՝ Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունները»։

1622 | 0
Facebook