Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Իրադարձություններ

«Չեմ հիշում՝ ով է զեկուցագրի տեքստը համակարգչով շարել»․ Հրաչիկ Խաչատրյան

21:06, երեքշաբթի, 07 հունվարի, 2025 թ.
«Չեմ հիշում՝ ով է զեկուցագրի տեքստը համակարգչով շարել»․ Հրաչիկ Խաչատրյան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Ազգային ժողովի պատգամավոր Լևոն Քոչարյանի և նրա ընկերոջ՝ Սերգեյ Ասատուրովի գործի քննության շրջանակներում ցուցմունք է տալիս գործով տուժող ոստիկան Հրաչիկ Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ Լևոն Քոչարյանին ու Սերգեյ Ասատուրովին մեղադրանք է առաջադրված ոստիկանության ծառայողների օրինական գործողությանը ենթադրաբար միջամտելու և, իբրև, բռնություն կիրառելու համար։

Փաստաբան Արամ Վարդևանյանը գործով ենթադրաբար տուժող ճանաչված ոստիկանից հետաքրքրվեց, թե ինչու իր զեկուցագիրը ձեռագիր չէ, և ո՞վ է այն շարել ու տպել։

«Համակարգչով տեքստը «հավաքել» են Շենգավիթի բաժնում․․․ Թե ով է շարել համակարգչով, չեմ հիշում․․․ Ձեռագիր գրելով՝ կարող էր ավելի երկար տևել կամ սխալներով լինել։ Եթե սխալ լիներ, ավելի հեշտ կուղղվեր համակարգչով, իսկ ձեռագիրն ուղղելն ավելի երկար կտևեր»,- պատասխանեց Խաչատրյանը։

«Չեմ հիշում՝ ով է զեկուցագրի տեքստը համակարգչով շարել»․ Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի գործով տուժող ճանաչված ոստիկան Հրաչիկ Խաչատրյան
1559 | 0
Facebook