Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Իրադարձություններ

«Տեսանյութում երևում է՝ դուք ոնց եք հարվածում ընկած Սերգեյ Ասատուրովին»․ Լևոն Քոչարյանը ոստիկան Հրաչիկ Խաչատրյանին

20:42, երեքշաբթի, 07 հունվարի, 2025 թ.
«Տեսանյութում երևում է՝ դուք ոնց եք հարվածում ընկած Սերգեյ Ասատուրովին»․ Լևոն Քոչարյանը ոստիկան Հրաչիկ Խաչատրյանին

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ ընթանում է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի գործով հերթական դատական նիստը։ Դատարանն այս փուլում լսում է գործով տուժող ճանաչված ոստիկանին՝ Հրաչիկ Խաչատրյանին։

Հիշեցնենք, որ Լևոն Քոչարյանին ու Սերգեյ Ասատուրովին մեղադրանք է առաջադրված ոստիկանության ծառայողների օրինական գործողությանը ենթադրաբար միջամտելու և, իբրև, բռնություն կիրառելու համար։

Պաշտպանական կողմը հարց ուղղեց Հրաչիկ Խաչատրյանին, թե սեպտեմբերի 23-ի միջադեպի ժամանակ, այսինքն՝ Քոչարյանին և Սերգեյ Խաչատուրովին բերման ենթարկելու օրը ոտքով հարվածե՞լ է Ասատուրովին, ինչին ի պատասխան ոստիկանը նշեց, որ չի հարվածել:

Լևոն Քոչարյանը դատարանին հայտնեց, որ իր մոտ առկա է տեսանյութ, որում Հրաչիկ Խաչատրյանը ոտքով հարվածում է ընկած Սերգեյ Ասատուրովին: Նա դատարանին խնդրեց թույլատրել ցույց տալ տեսանյութը, պաշտպաններն էլ հայտնեցին, որ տեսանյութը դիտելուց հետո դրա վերաբերյալ հարցեր են ուղղելու Խաչատրյանին:
     Դատարանը որոշեց այս փուլում չթույլատրել տեսանյութի հրապարակումը՝ պատճառաբանելով, որ դատարանը զրկված չէ տեսանյութը հետագայում դիտելու, ինչպես նաև տուժող Հրաչիկ Խաչատրյանին կրկին հարցաքննելու հնարավորությունից:
    
    

«Տեսանյութում երևում է՝ դուք ոնց եք հարվածում ընկած Սերգեյ Ասատուրովին»․ Լևոն Քոչարյանը ոստիկան Հրաչիկ Խաչատրյանին
2292 | 0
Facebook