Դանիայի վարչապետ Մեթե Ֆրեդերիքսենն իր վերաբերմունքն է հայտնել ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին, ով հավակնություն էր հայտնել Գրենլանդիայի նկատմամբ, որը, պետության ղեկավարի կարծիքով, պետք է դառնա ԱՄՆ-ի մաս։
«Կցանկանայի շատ պարզ ասել, որ եթե դիտարկենք Դանիայի կառավարության պրիզմայով, Գրենլանդիան պատկանում է գրենլանդացիներին»,- ասել է վարչապետ Մեթե Ֆրեդերիքսենը: