ԱՄՆ-ում` Ֆլորիդայի «Ֆորտ Լոդերդեյլ» միջազգային օդանավակայանում հետթռիչքային զննման ժամանակ ինքնաթիռի շասսիի խցիկում երկու մարդու դի են հայտնաբերել։ Այս մասին հայտնել է NBC News-ը՝ վկայակոչելով ավիաընկերությանը։
Այդ մարդկանց ինքնությունը և ինքնաթիռ մուտք գործելու հանգամանքները դեռ պարզ չեն:
Թռիչքը ժամանել է Նյու Յորքի «Ջոն Քենեդի» օդանավակայանից: