Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Միջազգային

Հարավային Կորեայի դատարանը նորից է Յուն Սոկ Յոլին ձերբակալելու օրդեր տվել

16:12, երեքշաբթի, 07 հունվարի, 2025 թ.
Հարավային Կորեայի դատարանը նորից է Յուն Սոկ Յոլին ձերբակալելու օրդեր տվել

Հարավային Կորեայի դատարանը ևս մեկ անգամ նախագահ Յուն Սոկ Յոլին ձերբակալելու օրդեր է տվել։ Այս մասին հայտնել են Հակակոռուպցիոն քննչական վարչությունից։

Մեկ օր առաջ գերատեսչության պաշտոնյաները դիմում էին ներկայացրել Սեուլի Արևմտյան շրջանային դատարան՝ «կալանքի մասին որոշման վավերականության ժամկետը երկարաձգելու թույլտվության համար»:

Հիշեցնենք, որ ձերբակալման մասին նախորդ որոշումը տրվել էր դեկտեմբերի 31-ին և ուժի մեջ էր մինչև հունվարի 6-ը ներառյալ։ Հունվարի 3-ին քննչական խմբի ներկայացուցիչները փորձել էին ձերբակալել Յուն Սոկ Յոլին, սակայն լքել էին նախագահի նստավայրի տարածքը՝ թիկնապահների հետ դիմակայությունից հետո:

1543 | 0
Facebook