Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  չորեքշաբթի, 22 հունվարի, 2025 թ.

Իրադարձություններ

20-ամյա կինը փորձել է ինքնասպան լինել՝ նորածնի մահվան պատճառով

15:06, երեքշաբթի, 07 հունվարի, 2025 թ.
20-ամյա կինը փորձել է ինքնասպան լինել՝ նորածնի մահվան պատճառով

Այսօր՝ հունվարի 7-ին, ժամը 12:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ահազանգ է ստացվել, որ մի կին Հաղթանակի կամրջի վտանգավոր եզրագիծն անցել է ու սպառնում է նետվել: Ինպես հայտնում է Գագիկ Շամշյանը, փրկարար հոգեբանը, պարեկները, բժիշկներն ու 2 քաղաքացի մոտ 1 ժամ բանակցություններ են վարել կամրջի վտանգավոր եզրագծում կանգնած 20-ամյա Ս. Մ-ի հետ, որպեսզի նա հրաժարվի այդ մտքից ու չդիմի ծայրահեղ քայլի: Ի վերջո հաջողվել է համոզել կնոջը, նրան տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը:
     Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կինը փորձում էր ինքնասպան լինել, քանի որ, ըստ իր հայտնածի, օրեր առաջ երեխան մահացած է ծնվել, ինչից հետո, գտնվելով հոգեպես անհավասարակշիռ վիճակում, փորձում էր այսօր իր կյանքին վերջ տալ:

4001 | 0
Facebook