Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  չորեքշաբթի, 22 հունվարի, 2025 թ.

Համացանց

2024թ-ին ՀՀ-ում հայտնաբերվել է մետապնևմովիրուսի 50 դեպք

13:42, երեքշաբթի, 07 հունվարի, 2025 թ.
2024թ-ին ՀՀ-ում հայտնաբերվել է մետապնևմովիրուսի 50 դեպք

Ի՞նչ է մետապնևմովիրուսը
     Մարդու մետապնևմավիրուսը (HMPV) սուր շնչառական վարակ է, որը տարածվում է հիմնականում
     օդակաթիլային եղանակով, հազվադեպ նաև՝ կենցաղային իրերի հետ շփման միջոցով:
     Հայաստանում գործադրված դետքային համաճարակաբանական համակարգի շրջանականերում իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում` 2023 թվականին հայտնաբերվել է մետապնևմովիրուսի 10 դեպք, իսկ 2024թ-ի հունվար-ապրիլ ամիսներին 50 դեպք։ Ապրիլից մինչ այժմ իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում մետապնևովիրուս չի հայտնաբերվել։
     Ախտանշանները նույնն են, ինչ բոլոր սուր շնչառական վարակների դեպքում՝
     🔹ջերմություն,
     🔹հազ,
     🔹քթահոսություն,
     🔹դժվարացած շնչառություն,
     🔹գլխացավ:
     Սուր շնչառական վարակների, այդ թվում` մետապնևմովիրուսի կանխարգելման նպատակով առողջապահության նախարարությունը հորդորում է՝
     Ձեռքերը պարբերաբար և մանրակրկիտ լվացե՛ք օճառով, հատկապես հասարակական վայրեր այցելելուց
     հետո և ուտելուց առաջ։
     Խուսափե՛ք սերտ շփումից մարդկանց հետ, ովքեր ունեն շնչառական վարակների ախտանիշներ:
     Պարբերաբար մաքրե՛ք և ախտահանե՛ք ձեր տան և աշխատավայրում իրերի և առարկաների մակերեսները:
     Մի՛ դիպչեք ձեր դեմքին կեղտոտ ձեռքերով:
     Պարբերաբար օդափոխե՛ք տարածքներ:
     Պատվաստվեք գրիպի նկատմամբ:
     Եթե դուք նկատում եք սուր շնչառական վարակին բնորոշ ախտանիշներ՝ հետևե՛ք հազի վարվելակարգի կանոններին. կրե՛ք բժշկական դիմակներ և փոխե՛ք դրանք յուրաքանչյուր 4 ժամը մեկ, մնացե՛ք տանը և հնարավորինս շուտ դիմե՛ք բժշկի:

3544 | 0
Facebook