Տիբեթում երկրաշարժի զոհերի թիվը շարունակում է աճել 12:42, երեքշաբթի, 07 հունվարի, 2025 թ. Տիբեթում 6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 95-ի, հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։ 130 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։ Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Չինաստանում՝ Տիբեթի ինքնավար մարզում, ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Share 2519 | 0