Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  երկուշաբթի, 13 հունվարի, 2025 թ.

Միջազգային

Իրանը նորագույն ՀՕՊ համակարգեր է կիրառում զորավարժություններում

14:12, երեքշաբթի, 07 հունվարի, 2025 թ.
Իրանը նորագույն ՀՕՊ համակարգեր է կիրառում զորավարժություններում

Իրանը ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտների մոտ տեղակայել է հակաօդային պաշտպանության նոր համակարգեր։

Tasnim-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի ՀՕՊ կենտրոնական շտաբի ղեկավար, գեներալ Քադեր Ռահիմզադեն։

Նա նշել է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և ՀՕՊ-ի ստորաբաժանումները նոր համակարգեր են տեղակայել Իրանի ռազմավարական կարևոր կենտրոնների մոտ՝ հավելելով, որ այդ տեխնիկան կօգտագործվի առաջիկա զորավարժությունների ժամանակ։

Հիշեցնենք, որ հունվարի 4-ից Իրանի արևմտյան մասում ընթանում են զորավարժություններ, որոնց նպատակն Իրանի պաշտպանունակության բարձրացումն ու ռազմական հզորության ամրապնդումն է։

2314 | 0
Facebook