Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Համացանց

«1998թ. այս օրերին Երևանում իրականացվեց պետական հեղաշրջում»․ Վահրամ Աթանեսյան

12:18, երեքշաբթի, 07 հունվարի, 2025 թ.
«1998թ. այս օրերին Երևանում իրականացվեց պետական հեղաշրջում»․ Վահրամ Աթանեսյան

Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Լավ, ինչքա՞ն կարելի է ինֆանտիլ լինել կամ մանիպուլյատիվ, որպեսզի ներքաղաքական դիսկուրս բերվի հարց, թե Հայաստանի իշխանությունից որը կամ երբ է Լեռնային Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի կազմում: ԼՂ-ն Ադրբեջանի «ռեգիոն» ճանաչել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ 1993թ. ապրիլ-նոյեմբեր ամիսներին միաձայն ընդունած չորս բանաձևերով: Այլ փաստաթուղթ գոյություն ունի՞, ոչ: Հայաստանը, ինչ իշխանություն էլ որ ունենար, կարո՞ղ էր կասեցնել ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի ընդունումը, Ոչ: Հայաստանի իշխանությունը հասել է նրան, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն զինված հակամարտության կողմ է ճանաչել Ադրբեջանին և ԼՂ-ին: Այդ հիմքով էլ հարցը պետք է կարգավորվեր, բայց 1998թ. այս օրերին «հայտնի ուժերը» և ԼՂ ռազմա-քաղաքական ղեկավարությունը Երևանում իրականացրել են պետական հեղաշրջում, տապալել միջազգային հանրության լիակատար աջակցությունը վայելող և Ադրբեջանի կողմից ընդունված ԼՂ համապարփակ կարգավորման «փուլային տարբերակը»: Ինչո՞ւ և ո՞ւմ նախաձեռնությամբ է դա տեղի ունեցել: Այս հարցի պատասխանն է մեզ այսօր պետք: Մնացածը, ղարաբաղցու ասած, «քամի խռիկ տալ է»»:

1853 | 0
Facebook