Սաուդյան Արաբիայում ուժգին ջրհեղեղների հետևանքով Մեքքա և Մեդինա քաղաքների փողոցներում հեղեղումներ են: Հորդառատ անձրևներից հետո ճանապարհները վերածվել են գետերի, ջրհեղեղը քշել, տարել է ավտոմեքենաները։
Սաուդյան Արաբիայի օդերևութաբանական վարչությունը տագնապի «կարմիր» մակարդակ է հայտարարել Մեքքա, Մեդինա և Ջիդդա նավահանգստային քաղաքներում։
Տուժածների մասին տեղեկություններ դեռևս հայտնի չեն։