Երբ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարեց պաշտոնը լքելու մտադրության մասին, ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ևս մեկ անգամ առաջարկեց, որ Կանադան դառնա ԱՄՆ 51-րդ նահանգը։
«Եթե Կանադան միավորվեր Միացյալ Նահանգների հետ, ապա մաքսատուրքեր չէին լինի, հարկերն ավելի ցածր կլինեին, իսկ Կանադային չէին սպառնա ռուսական և չինական նավերը, որոնք տեղաշարժվում են այդ տարածքով: Միասին մենք կարող էինք մեծ ազգ լինել»,- գրել է Թրամփը՝ Truth Social սոցցանցում։
Թրամփը նաև նշել է, որ Կանադայում շատերը ուրախ կլինեն սատարելու ամերիկյան 51-րդ նահանգը դառնալու որոշմանը։