ԱՄՆ Լուիզիանա նահանգում գրանցվել է H5N1 վիրուսից մահվան առաջին դեպքը: Այս մասին հայտնել է տեղի առողջապահության վարչությունը։
Նշվում է, որ հիվանդը 65 տարեկան էր:
«H5N1-ից պաշտպանելու լավագույն միջոցը վիրուսի աղբյուրներից խուսափելն է, ինչը նշանակում է վայրի թռչունների և այլ կենդանիների հետ անմիջական շփումից խուսափելը, որոնք վարակված են կամ կարող են վարակվել թռչնագրիպով»,- խորհուրդ է տալիս Լուիզիանայի առողջապահության վարչությունը: