Լրագրող Բորիս Մուրազիի ֆեյսբուքյան գրառումը․ «Մարդիկ չեն ամաչում ծայրահեղ սուտ տեղեկատվություն տարածել, բայց դրա հետ մեկտեղ խոսել իբր ճշմարտությունից ու Նիկոլի ստերից: Գրում են, թե իբր Անդրանիկ Թևանյանին վռնդել են «Հայաստան» դաշինքից: Իրականությունն այն է, որ Թևանյանն ի՛նքն է վայր դրել պատգամավորական մանդատը ու դրա պատճառների մասին բազմիցս խոսել է, իսկ Երևանի ավագանու ընտրություններում «Հայաստան» խմբակցությունը պաշտոնապես աջակցել է Անդրանիկ Թևանյանին: Նման պրիմիտիվ սուտ տարածողի այլ իբր կոմպրոմատային «տեղեկությունները» քննարկելը կարծում եմ՝ անարգանք է սեփական մտքի նկատմամբ: Ցավոք, սուտը գործիք է ոչ միայն Նիկոլի դավաճանական իշխանության ձեռքին, այլ նաև Սերժ Սարգսյանի աջակիցների:
Հ․Գ․ Միայն սա բավարար է, որ հարգելի ընկերներս ինձ չգրեն, թե բա էս ինչը էն ինչ բանը գրեց, ճի՞շտ է»։