Հանրային կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ամեն առիթի խաղաղության համար կենաց ասող, բայց դրա համար ոչինչ չանող՝ չուժեղացող ժողովուրդ:
Ամեն առիթի առողջության համար կենաց ասող, բայց դրա համար ոչինչ չանող՝ չմարզվող ժողովուրդ:
Ամեն առիթի Աստծո անուն տվող, նրա վրա հույս դնող, բայց ինքնուրույն ոչինչ անող՝ անհավատ ժողովուրդ:
Ամեն առիթի լավ ապագայի համար կենաց ասող, բայց իր իսկ ապագայի ձևավորմանը չխառնվող՝ անապագա ժողովուրդ:
հ.գ.
Թուրքիան ու Իրանն առաջիկա օրերին կհանդիպեն, կորոշեն թե մեր տարածքների վրա իրենց ազդեցության գոտիները (Զանգեզուրի միջանցքի անվան տակ) ինչպես են բաշխելու:
Բա հայերն ո՞ւր են: Զբաղված են՝ դավաճանին կարգել են երկրի ղեկավար, իրենք էլ կենաց են ասում»: