Զիմբաբվեի ազգային պարկում անհետացած յոթամյա տղային հրաշքով կենդանի են գտել հինգ օր տևած որոնումներից հետո։ Նրա անունը Տինոտենդա Պուդու է։ Դեկտեմբերի 27-ին նա տնից դուրս է եկել և պատահաբար հայտնվել «Մատուսադոնա» արգելոցի տարածքում։
Տարածքը շատ գիշատիչների, այդ թվում՝ առյուծների տունն է, ինչը չափազանց վտանգավոր է դարձնում այստեղ գտնվելը: Սակայն Տինոտենդային հաջողվել է գոյատևել՝ ուտելով վայրի մրգեր և գտնելով ժամանակավոր կացարաններ։
Հինգ օրվա ընթացքում նա անցել է մոտ 50 կիլոմետր տարածություն, ծարավը հագեցնելու համար նա փոքրիկ իջվածքների մեջ ջուր է փնտրել չոր գետի հունում։
Իշխանությունները փրկարարական օպերացիա են կազմակերպել, որի ընթացքում կամավորները թմբուկների միջոցով ազդանշաններ են հնչեցրել գիշերային ժամերին՝ օգնելու համար տղային` գտնել իրենց: Փրկարարների համատեղ ջանքերի և բախտի շնորհիվ փոքրիկ Տինոտենդան ողջ-առողջ հայտնաբերվել է։