Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  չորեքշաբթի, 22 հունվարի, 2025 թ.

Համացանց

«Էլի ոմանք ամեն ինչում կմեղադրեն խաբված վարորդներին»․ Գևորգ Ստեփանյան

23:00, երկուշաբթի, 06 հունվարի, 2025 թ.
«Էլի ոմանք ամեն ինչում կմեղադրեն խաբված վարորդներին»․ Գևորգ Ստեփանյան

«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Վաղը՝ առավոտյան, եթե քաղաքային տրանսպորտի վարորդները գործադուլ անեն, էլի կգտնվեն ոմանք, որ ամեն ինչում կմեղադրեն խաբված վարորդներին։
     Քաղաքային 9%-ոց «իշխանության» հերթական ստելու հետևանքը։
     Այս պահին քաղաքային տրանսպորտի վարորդները չեն կարողանում աշխատանքային ժամը ավարտելուն պես մուտք գործել «Ավտոբուս ՓԲԸ»-ի տարածք՝ մեքենաները կայանելու։
     Վարորդներին ասել էին՝ արտաժամյա աշխատելու դեպքում, կվերանայեն աշխատավարձերը։
     Հերթական սուտը՝ մարդկանց նորից խաբել են ու չեն պատրաստվում վերանայել աշխատավարձերը»։

2750 | 0
Facebook