Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Համացանց

«Շանտաժի ենթարկվելով ու զիջելով՝ Ադրբեջանին լռեցնել չի ստացվի»․ Տիգրան Աբրահամյան

22:12, երկուշաբթի, 06 հունվարի, 2025 թ.
«Շանտաժի ենթարկվելով ու զիջելով՝ Ադրբեջանին լռեցնել չի ստացվի»․ Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․«10 տարի առաջ այս օրը` 2015 թվականի հունվարի 6-ին, ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումները, առաջնագծի տարբեր ուղղություններով, պատժիչ գործողություններ իրականացրեցին, ինչի հետևանքով ադրբեջանցիները 3 կորուստ ունեցան:
     Հայկական կողմին պատասխան քայլերի էին մղել ադրբեջանցիները, որոնք մինչև դա, մի քանի օր շարունակ, հայկական դիրքերի ուղղությամբ կրակ էին բացել նռնականետներից, ականանետներից և խոշոր տրամաչափի զինատեսակներից:
     ՊԲ զսպիչ քայլերից հետո ադրբեջանական կրակակետերը լռեցին:
     Գանք մեր օրեր:
     Շանտաժի ենթարկվելով, զիջելով, հանդուրժելով Ադրբեջանին լռեցնել չի ստացվի:
     Նման իրավիճակներում դրանք որպես կանոն ավելի են լկտիանում, այլ բան է, որ մեր երկրում ներկայումս իշխանության ղեկին գտնվողը սեփական նախաձեռնությամբ ձեռքերը վեր է բարձրացրել և հաճույքով կատարում է թշնամու քմահաճույքները»:

1315 | 1
Facebook