Լիբանանի բանակի ստորաբաժանումները Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) խաղաղապահների հետ մտել են Իսրայելի հետ սահմանին գտնվող Ան-Նաքուրա բնակավայր։
Այս մասին հայտնում է Janoubia-ն։
Զինվորականները անցակետեր են տեղադրել քաղաքի արևմտյան մուտքի մոտ և Վադի Համուլի շրջան տանող մայրուղու վրա։
Բանակային ուժերի տեղակայումն սկսվել է Նաքուրայից իսրայելական զորքերի դուրսբերումից հետո, որոնք այնտեղ ռազմական գործողություն են իրականացրել՝ ոչնչացնելու համար ստորգետնյա թունելները և «Հեզբոլլահ»-ի զինյալների պահեստները։