Կուրախովո քաղաքի վերաբերյալ հայտարարություններին միացել է Ուկրաինայի Զինված ուժերի 46-րդ օդադեսանտային բրիգադի ոչ պաշտոնական թելեգրամ- ալիքը, որը հեգնանքով արձագանքել է ուկրաինական հրամանատարության հայտարարությանը, թե Կուրախովոյում մարտերը դեռ շարունակվում են։
«Բոտում հարցնում են Կուրախովոյի մասին։ Լքե՞լ են, չե՞ն լքել: Ահա, մի քանի օր առաջ տրվեց սպառիչ պատասխան»,- գրել են ալիքի հեղինակները՝ հղում տալով հունվարի 2-ի իրենց լակոնիկ գրառմանը, որի իմաստն այն էր, որ 46-րդ բրիգադն ավարտել է իր դուրսբերումը Կուրախովոյից։
«Առաջարկում ենք «մալյարիզացիային» նախապատվություն տվողներին` օգտվել հեռուստամարաթոնից կամ պաշտոնական աղբյուրներից։ Նրանց մոտ Կուրախովոյի համար մարտերը դեռ շարունակվում են»,- գրում են օդադեսանտային բրիգադի ալիքի հեղինակները։
Նրանք առաջարկում են «մալյարիզացիա» անվանել ռազմական ղեկավարության` խրոխտ, բայց իրականությանը չհամապատասխանող հայտարարությունները, որոնցում, ըստ նրանց, բազմիցս «բռնվել» է պաշտպանության նախկին փոխնախարար Աննա Մալյարը։