Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  չորեքշաբթի, 15 հունվարի, 2025 թ.

Համացանց

Մայր Տաճարում մեծ հանդիսավորությամբ նշվեց Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնը

19:48, երկուշաբթի, 06 հունվարի, 2025 թ.
Մայր Տաճարում մեծ հանդիսավորությամբ նշվեց Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնը

Հունվարի 6-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեծ հանդիսավորությամբ նշվեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնը։ Տոնի առիթով համայն հայության հոգևոր կենտրոնում` Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մատուցեց Սուրբ և Անմահ Պատարագ։
     Հայրապետական Սուրբ Պատարագին ներկա էին Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, Մայր Աթոռի բարերարներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ, քաղաքական-հասարակական գործիչներ և ուխտավոր հայորդիներ:
     Հայրապետական խաչվառազարդ թափորը զանգերի ղողանջների ներքո Ամենայն Հայոց Կաթողիկոսին Վեհարանից ամպհովանիով ուղեկցեց դեպի Մայր Տաճար: Հայրապետական ամպհովանին կրում էին Մայր Աթոռի Ճարտարապետական խորհրդի ատնեապետ Նարեկ Սարգսյանը, խորհրդի անդամներ՝ Հովհաննես Սանամյանը, Աշոտ Մանասյանը և Ռուբեն Ազատյանը։
     Սրբազան արարողությանը Հայոց Հովվապետին որպես առընթերականներ սպասավորում էին Գերաշնորհ Տ. Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը և Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։
     Սուրբ Պատարագի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ» հրեշտակաբարբառ ավետիսով ողջունեց աշխարհասփյուռ հայությանը և տոնի առիթով հղեց իր պատգամը:

887 | 0
Facebook