Ինչպես է ապակեգործը գողացել «Մոնա Լիզա»-ին
1911 թվականի օգոստոսի 21-ին Լուվրից անհետացել էր Լեոնարդո դա Վինչիի ամենանշանավոր կտավներից մեկը` «Մոնա Լիզան»: Գողն ապակեգործ Վինչենցո Պերուջիան էր, ով հետագայում կարդարանա, որ պարզապես սիրահարվել էր Ջոկոնդայի ժպիտին, քանի որ այն հիշեցրել է «իր մանկության ընկերուհու ժպիտը»: Ահա այս ժպիտի պատճառով էլ ապակեգործը գողացել էր կտավը և երկու տարի շարունակ միայնակ վայելել այն: Այն մասին, որ Ջոկոնդային գողացել են, հայտնի է դարձել միայն հաջորդ օրը` 1911 թ-ի օգոստոսի 22-ին: Միակ ապացույցը, որ մնացել էր հանցանքի վայրում, նոր տեղադրված պաշպանական ապակու վրայի մատնահետքն էր: Մատնահետքը համեմատել են Լուվրի 257 աշխատակիցների մատնահետքերի հետ, սակայն համընկնում չի եղել: Այդ ընթացքում ոչ մեկի մտքով չի անցել ստուգել նաև վերջերս ապակին տեղադրած վարպետի մատնահետքը: Վինչենցիո Պերուջիա Այս գողությունը «Ջոկոնդային» դարձրեց ավելի նշանավոր, քան մինչ այդ էր: Լուվրում մեծ հերթեր էին գոյանում պարզապես դատարկ ցուցափեղկը տեսնելու համար: Դատարակ ցուցափեղկը Հայտնի չէ, թե որքան կտևեր այս վիճակը, եթե երկու տարի անց` 1913 թվականի դեկտեմբերին, նկարը չհայտնաբերվեր Ֆլորենցիայում: Իտալական արվեստի գործերի մի վաճառական նամակ է ստանում ոմն Վինչենցո Լոենարդոյից, ով առաջարկում էր գնել «Ջոկոնդային»: Չհավատալով, որ նկարն օրիգինալն է` վաճառակը, ամեն դեպքում, զգուշացնում է Ֆլորենցիայի Ուֆֆիցիի թանգարանի տնօրենին և խնդրում իր հետ գնալ հանդիպման: Ֆլորենցիայի հյուրանոցներից մեկում տեղի է ունենում հանդիպումը, որտեղ վաճառականը և տնօրենն իրենց առջև տեսնում են օրիգինալ Ջոկոնդային: Նրանք այս մասին արագ հայտնում են ոստիկանությանը, որն էլ ձերբակալում է գողին: Ի վերջո, այս պատմությունը Պերուջիայի համար լավ է ավարտվում, նրան դատապարտում են ընդամենը մեկ տարվա ազատազրկման: Սակայն նա այդ մեկ տարին էլ չի անցկացնում բանտում և ազատ է արձակվում մի քանի ամիս անց: Մոնա Լիզան Ուֆֆիցիի թանգարանում 20-րդ դարում Լոենարդո դա Վինչիի նշանավոր կտավը լքել է Լուվրը միայն երկու անգամ, երբ 1963 թվականին ցուղադրվել է ԱՄՆ-ում և 1974 թ-ին` Ճապոնիայում: Ի դեպ, Ճապոնիայից Ֆրանսիա վերադարձի ճանապարհին Ջոկոնդան ցուցադրվել է նաև Մոսկվայի Ա. Ս. Պուշկինի անվան թանգարանում: |