Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  երեքշաբթի, 21 հունվարի, 2025 թ.

Իրադարձություններ

Հենրիխ Մխիթարյանը 35 տարեկանից բարձր ամենաթանկարժեք ֆուտբոլիստների տասնյակում է

00:00, ուրբաթ, 03 հունվարի, 2025 թ.
Հենրիխ Մխիթարյանը 35 տարեկանից բարձր ամենաթանկարժեք ֆուտբոլիստների տասնյակում է

Transfermarkt-ը վերջին ամսվա ընթացքում թարմացրել է առաջատար առաջնությունները ներկայացնող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։ Նշենք, որ «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 5 մլն եվրո։ Այս մասին հայտնում է «Արմսպորտը»։

Ընդհանրապես, Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագը շարունակում է մնալ 35 տարեկանից բարձր ամենաթանկարժեք ֆուտբոլիստների տասնյակում, եթե հաշվի առնենք աշխարհի բոլոր լիգաները:

Այս ցուցանիշով նա կիսում է 6-7-րդ տեղն աշխարհում Լուկա Մոդրիչի հետ։

Առաջատարն արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին է՝ 20 մլն եվրո տրանսֆերային արժեքով։

Լիոնել Մեսսի -20 մլն եվրո
     Ռոբերտ Լևանդովսկի -15 մլն եվրո
     Կրիշտիանու Ռոնալդու - 12 մլն եվրո
     Կարիմ Բենզեմա - 8 մլն եվրո
     Թոմաս Մյուլեր - 6 մլն եվրո
     Հենրիխ Մխիթարյան - 5 մլն եվրո
     Լուկա Մոդրիչ - 5 մլն եվրո
     Մանուել Նոյեր - 4 մլն եվրո
     Մատեո Դարմիան - 4 մլն եվրո
     Մարկո Ռոյս - 4 մլն եվրո
     Յան Սոմեր - 4 մլն եվրո

Մխիթարյանը նաև 35 տարեկանից բարձր ամենաթանկարժեք ֆուտբոլիստն է Ա Սերիայում։ Այս ցուցանիշով նա առաջատարն է Ա Սերիայում հանդես եկող 35 տարեկանը լրացած (35 տարեկան և բարձր) ֆուտբոլիստների շրջանում։

3795 | 0
Facebook