Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  չորեքշաբթի, 22 հունվարի, 2025 թ.

Իրադարձություններ

Հենրիխ Մխիթարյանը` Սաուդյան Արաբիայում կարիերան շարունակելու մասին

22:24, չորեքշաբթի, 01 հունվարի, 2025 թ.
Հենրիխ Մխիթարյանը` Սաուդյան Արաբիայում կարիերան շարունակելու մասին

Միլանի «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատասխանել է Սաուդյան Արաբիայում կարիերայի հնարավոր շարունակության մասին հարցին։

Նա խոստովանել է, որ երբեմն հետևում է այդ առաջնությանը: «Այնտեղ խաղում են իմ նախկին թիմակիցներից ու ընկերներից շատերը։ Ինչ վերաբերում է ապագային, ապա ես պայմանագիր ունեմ «Ինտերի» հետ, կտեսնենք, թե ինչ կլինի մրցաշրջանի ավարտին։ Բայց ես երջանիկ եմ «Ինտերում»»,- Մխիթարյանի խոսքերն է մեջբերում իտալացի լրագրող Ջանլուկա դի Մարցիոն։

Մխիթարյանի պայմանագրի ժամկետը միլանյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։

Ընթացիկ մրցաշրջանում Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագը «ներաձուրիի» կազմում անցկացրած 22 խաղում դարձել է 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

4361 | 0
Facebook