Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  չորեքշաբթի, 22 հունվարի, 2025 թ.

Համացանց

«Հուզիչ տեսարան․ մտքի սրության ու արագության կորստի վկայություն»․ Սմբատ Գոգյան

10:48, չորեքշաբթի, 01 հունվարի, 2025 թ.
«Հուզիչ տեսարան․ մտքի սրության ու արագության կորստի վկայություն»․ Սմբատ Գոգյան

Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Սմբատ Գոգյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նկարում շախմատային աշխարհի ամենաժպտերես ու երկարակյաց մարդկանցից մեկն է` ուկրաինացի Վասիլի Իվանչուկը։
     Շախմատի բլից առաջնությունում 55-ամյա Իվանչուկը մի քանի անգամ ժամանակի մեջ չտեղավորվեց ու հաղթական դիրքերում պարտվեց։ Հերթական լարված դիրքում ժամանակով պարտվելուն չդիմացավ ու մի քանի րոպե տախտակին հենված/փռված լացեց։ Շատ հուզիչ տեսարան էր, տարիների ընթացքում մտքի սրության ու արագության կորստի վկայություն։
     Զբաղվեք գործով, որից հուզվում եք։ Կյանքը ցույց է տալիս, որ միայն փողի համար աշխատողի հոգին դատարկվում է»։

Աղբյուրը` Սմբատ Գոգյան
4541 | 0
Facebook