Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  երեքշաբթի, 21 հունվարի, 2025 թ.

Հետաքրքիր է

«Թեգարմա երկիր կամ Թորգոմա տուն». Խաժակ Սիրեկանյան

03:36, հինգշաբթի, 02 հունվարի, 2025 թ.
«Թեգարմա երկիր կամ Թորգոմա տուն». Խաժակ Սիրեկանյան

Պատմական նյութերի ուսումնասիրող Խաժակ Սիրեկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թեգարմա երկիր կամ Թորգոմա տուն
     Թոգարման Հայկական լեռնաշխարհում Ք․ա․ 20-14-րդ դարերում գոյություն ունեցած հնագույն քաղաք-պետություն էր։
     Մի շարք մասնագետներ, ելնելով խեթական արձանագրությունների հիշակատություններից, Թոգարման տեղադրում են Վերին Եփրատ գետի հովտում, աջ կողմում։
     Թոգարմա անունը կազմված է «թոգ», որը նշանակում է ազգ, ցեղ, տուն, և «արմա» (արմեն ցեղի անունից) մասերից։
     Թեգարամա քաղաքը առաջին անգամ հիշատակվում է Աշշուրի «կապադովկիական աղյուսակներում» (մ․թ․ա․ 20-18-րդ դարեր), իսկ մ․թ․ա․ 16-րդ դարից սկսած՝ խեթական աղբյուրներում։
     Թեգարամա երկիրը նույնացվում է Աստվածաշնչյան Թոգարմայի հետ (հայերեն թարգմանության մեջ՝ «Տուն Թորգոմայ»), որը հիշատակվում է մ․թ․ա․ 593 թվականով
     Հայկական աղբյուրներում Թոգարման հիշատակվում է «Թորգոմի տուն» տարբերակով և ըստ հայ պատմական ավանդության, «Թորգոմի տուն»-ը համարվում է Հայաստանի հոմանիշ, իսկ հայերը անվանվում են «Թորգոմեան», «Թորգոմածին»
     Խեթական Մուրսիլիս Բ (մ․թ․ա․ 1345-1320) թագավորի տարեգրության մեջ հիշատակվում է Թեգարաման, որը գրառված է նրա գահակալության իններորդ տարում տեղի ունեցած ռազմական գործողությունների համատեքստում։
     Ք.ա.622-570 թթ ապրած Եզեկիել մարգարեն, Հին Կտակարանում Հայաստանն անվանում է Թոգարմա երկիր, որտեղ ձիեր էին բուծում»:

3495 | 0
Facebook