Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  չորեքշաբթի, 22 հունվարի, 2025 թ.

Համացանց

Արտակ Մանուկյանը հայտնել է իր հրաժարականի մասին

21:54, հինգշաբթի, 26 դեկտեմբերի, 2024 թ.
Արտակ Մանուկյանը հայտնել է իր հրաժարականի մասին

Նախկին պատգամավոր, Երևանի շախմատի ֆեդերացիայի խորհրդի անդամ Արտակ Մանուկյանի գրառումը․ «Հարգելի հայրենակիցներ և շախմատային համքարության ներկայացուցիչներ։ Ցանկանում եմ տեղեկացնել Երևանի շախմատի ֆեդերացիայի խորհրդի անդամի զբաղեցրած պաշտոնիցս հրաժարականի մասին: Այս որոշումը կայացրել եմ երկար մտածելուց հետո և համոզված եմ, որ այս պահին ճիշտ է և իմ, և կազմակերպության համար:
     Միևնույն ժամանակ, ցանկանում եմ ընդգծել, որ իմ հրաժարականը ոչ մի կերպ չի նվազեցնում իմ պատրաստակամությունը շարունակել աջակցել հայկական շախմատի հետագա զարգացմանը: Ես միշտ կլինեմ հասանելի՝ իմ փորձով, գիտելիքներով և նախաձեռնություններով՝ ոլորտին օգտակար լինելու համար:
     Այս ընթացքում մեր միասնական ջանքերով հաջողվել է իրականացնել մի շարք կարևոր ծրագրեր, որոնցից յուրաքանչյուրը մեծ նշանակություն է ունեցել շախմատի հանրայնացման և հայ շախմատիստների ձեռքբերումների համար: Շնորհակալություն եմ հայտնում Երևանի ֆեդերացիայի թիմին (հանձինս պարոն Քալանթարյանի) և գործընկերներին՝ արդյունավետ համագործակցության համար:
     Մաղթում եմ ֆեդերացիային շարունակական հաջողություններ, նոր նվաճումներ և կայուն առաջընթաց՝ ի շահ հայկական շախմատի»։

4612 | 0
Facebook