Ամերիկացի գործարար Իլոն Մասքը վստահեցնում է՝ մինչև 2030 թվականը արհեստական բանականությունը կգերազանցի մարդկանց ինտելեկտը։
«Ավելի մեծ է հավանականությունը, որ արհեստական բանականությունը կգերազանցի ցանկացած մարդու ինտելեկտը մինչև 2025-ի վերջը, և, հնարավոր է՝ բոլոր մարդկանց ինտելեկտը՝ մինչև 2027/2028թթ․։ Հավանականությունը, որ մինչև 2030 թվականը արհեստական բանականությունը կգերազանցի բոլոր մարդկանց միասին վերցված, կազմում է 100%»,- X-ի իր էջում գրել է Մասքը։
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հուլիսի 4-ին հայտարարել էր, որ արհեստական բանականությունը գոյաբանական ռիսկեր է ստեղծում մարդկության համար, և պետությունները պետք է կարգավորեն այդ հարցը, քանի դեռ ուշ չէ։