Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Հետաքրքիր է

Ռինդի բացառիկ եկեղեցին` ամբողջովին փորված ժայռի մեջ

22:06, կիրակի, 22 դեկտեմբերի, 2024 թ.
Ռինդի բացառիկ եկեղեցին` ամբողջովին փորված ժայռի մեջ

Ռինդի վիմափոր եկեղեցին գտնվում է Վայոց ձորի մարզի Ռինդ գյուղից 4 կմ հեռավորության վրա` Քարկատարի լեռների լանջերին: Եկեղեցու կառուցման ստույգ թվականը հայտնի չէ, սակայն, ենթադրաբար, այն կառուցվել է 13-14-րդ դարերում:

Ռինդի բացառիկ եկեղեցին` ամբողջովին փորված ժայռի մեջ
Ռինդի բացառիկ եկեղեցին` ամբողջովին փորված ժայռի մեջ

     Եկեղեցին ժայռափոր է, գտնվում է դժվարամատչելի բարձունքի վրա։ Հավանական է, որ առաստաղը պատված է եղել որմնանկարներով։ Կառույցի հատակագիծը կլոր է, որի տրամագիծը մոտ 8 մետր է, բարձրությունը՝ 10 մետր։ Եկեղեցու դուռը արևմտյան կողմից է, որից վերև եղել են մեկ փոքր և երկու մեծ լուսամուտներ։ Խորանի ու նրան հարող պատերի ստորին մասը քայքայված է, բայց ներքևի հատվածում երևում են ժայռի մեջ փորված պահոց-խորշերի վերին մասերը:
Ռինդի բացառիկ եկեղեցին` ամբողջովին փորված ժայռի մեջ
Ռինդի բացառիկ եկեղեցին` ամբողջովին փորված ժայռի մեջ

     Ժայռազանգվածի հարավային հատվածում կան մի քանի փորված սրահներ, որոնց ճանապարհները քայքայված են և հնարավոր չէ հասնել այնտեղ առանց տեխնիկական միջոցների։ Սրահների պատերին կան քանդակված խաչեր։
Ռինդի բացառիկ եկեղեցին` ամբողջովին փորված ժայռի մեջ
Ռինդի բացառիկ եկեղեցին` ամբողջովին փորված ժայռի մեջ

     Եկեղեցուց մի քանի տասնյակ մետր արևելք կան խաչքարեր և խաչքարերի պատվանդաններ։
     Վերջերս մշակվել են դեպի եկեղեցի տանող տուրիստական արահետներ, ինչն ավելի է դյուրացնում ուխտավորների ճանապարհը դեպի դժվարամատչելի վայրում կառուցված այս բացառիկ հուշարձանը:
Ռինդի բացառիկ եկեղեցին` ամբողջովին փորված ժայռի մեջ
Ռինդի բացառիկ եկեղեցին` ամբողջովին փորված ժայռի մեջ

2983 | 0
Facebook