Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Հետաքրքիր է

Կթողարկվի Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությունների ալբոմը

00:00, երկուշաբթի, 16 դեկտեմբերի, 2024 թ.
Կթողարկվի Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությունների ալբոմը

Դեկտեմբերի 20-ին կթողարկվի հայ մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությունների ալբոմը` Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ` Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
     Մանսուրյանական սիրված ստեղծագործությունների ձայնագրությունն ու ալբոմի թողարկումն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ` կոմպոզիտորի ծննդյան 85-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում:

Այն հասանելի կլինի բոլոր առաջատար հարթակներում (Spotify, Apple Music, Amazon Music, YouTube և այլ)։

881 | 0
Facebook