Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մեր ծանր քաշային ծանրամարտիկ Վարազդատ Լալայանը չինական «ոճով» դարձավ աշխարհի չեմպիոն:
Կհարցնեք, թե ո՞րն է չինական «ոճը»: Դե այն, որ գետի ափին համբերատար եթե սպասես, գետը մի օր էլ կբերի թշնամու «դին»:
Մեր մարզիկը իր երկրորդ տեղով մի քանի տարի համբերատար սպասեց, մինչեւ վրացի ծանրքաշային Լաշա Տալախաձեն թողեց ծանրամարտը»: